Նոր` «Ավտոմեքենաների քաղաք» (Motor City) ֆիլմի նկարահանման աշխատանքները դադարեցվել են սկսվելուց երեք շաբաթ առաջ: Ֆիլմում գլխավոր դերը պետք է խաղար Ջերարդ Բաթլերը:
Warner Bros.-ը որպես ֆիլմի նկարահանումների մեկնարկի օր հայտարարել էր սեպտեմբերի 17-ը, իսկ կինոնկարը վարձույթում պետք է հայտնվեր 2013 թ. մարտին: «Ավտոմեքենաների քաղաքի» հեղինակները հաշվարկել են և պարզել, որ նկարահանումների ավարտից հետո իրենց մնում է ընդամենը 12 շաբաթ ֆիլմի վրա աշխատելու համար, և որոշել են, որ այդ ժամանակահատվածը բավարար չէ աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու համար:
Ըստ սցենարի` «Ավտոմեքենաների քաղաք»-ում Բաթլերը պետք է խաղար այն հանցագործի դերը, ում բանտ էին նստեցրել կեղծ մեղադրանքներով, և ազատության մեջ հայտնվելուց հետո նա որոշում է վրեժխնդիր լինել բոլոր նրանցից, ովքեր հեղինակել են իր ստահոդ մեղադրանքները: Ֆիլմում նկարահանվելու էին նաև Միքի Ռուրկը և Էդրիեն Բրոուդին:









































