Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը երեքօրյա այցով կմեկնի Սիրիա, որտեղ բանակցություններ կունենա երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ԿԽՄԿ հայտարարությանը:
«Բանակցությունները հիմնականում նվիրված կլինեն երկրում վատթարացող իրադրությանը և այն դժվարություններին, որոնց հետ ԿԽՄԿ և սիրիական Արաբական կարմիր կիսալուսնի աշխատակիցները բախվել են»,- նշվում է հայտարարության մեջ:
ԿԽՄԿ ղեկավար, շվեյցարացի Պիտեր Մաուրերը այս պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի հուլիսի սկզբին: Կարմիր խաչի նախագահ Մաուրերն ընտրվել է 2011 թվականի հոկտեմբերին` ԿԽՄԿ գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ:









































