Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք Իտալիայի ազգային ընտրանու կազմում մասնակցելու են Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Բուլղարիայի ու Մալթայի հավաքականների հետ հանդիպումներին:
Դարպասապահներ` Ջանլուիջի Բուֆոն, Մորգան դե Սանկտիս, Սալվատոր Սիրիգու, Էմիլիանո Վիվիանո:
Պաշտպաններ` Դավիդե Աստորի, Ֆեդերիկո Բալզարետի, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Մատիա Կասանի, Կրիստիան Մադիո, Անջելո Օգբոնա:
Կիսապաշտպաններ` Դանիելե դե Ռոսի, Ալեսանդրո Դիամանտի, Էմանուելե Ջակերինի, Կլաուդիո Մարկիզիո, Անտոնիո Նոչերինո, Անդրեա Պիռլո, Անդրեա Պոլի, Մարկո Վերատի:
Հարձակվողներ` Ֆաբիո Բորինի, Մատիա Դեստրո, Սեբաստիան Ջովինկո, Լորենցո Ինսինյե, Պաբլո Օսվալդո, Ջամպաոլո Պացինի:







































