2012թ.-ի սեպտեմբերի 3-ից Արմավիր քաղաքում իր գործունեությունն է սկսում Զարգացման Հայկական Բանկի նոր «Արմավիր» մասնաճյուղը: Բազմաթիվ ծառայությունների շարքում մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցներին մասնավորապես կառաջարկի անվճար հաշիվների բացում, բիզնեսի զարգացման և շրջանառու միջոցների համալրման երկարաժամկետ վարկեր, արագ սպառողական վարկեր, տարադրամի փոխանակման մատչելի ծառայություններ, պլաստիկ քարտեր, փոխանցումներ ՀՀ տարածքում և դեպի արտերկիր, տարեկան մինչև 14% տարեկան տոկոսադրույքով ավանդների ընդունման ծառայություններ և այլ բանկային ծառայություններ:
«Արմավիր» մասնաճյուղը լիովին վերանորոգված է` հագեցված ժամանակակից որակյալ տեխնիկայով:
«Արմավիր» մասնաճյուղը ևս հավատարիմ կլինի Զարգացման Բանկում ձևավորված լավագույն ավանդույթներին և կդառնա բնակչության վստահելի գործընկերը:









































