Դերասան Ռասել Քրոուն մոլորվել է նյույորքյան Լոնգ Այլենդի ափերում կայակով (նավակի տեսակ) զբոսնելիս: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին: Դերասանի հետ է եղել նաև նրա ընկերը, որի անունը չի հրապարակվում :
Քոլդ Սփրինգս նավահանգստից դուրս գալով` Քրոուն ընկերոջ հետ մոլորվել է, և նրանք չեն կարողացել գտնել հետդարձի ճանապարհը: Վերջիններս կանգ են առել Հաթինգթոն ծոցի մոտ ու օգնության կանչել առափնյա ոստիկանությանը: Վերջիններս էլ օգնել են մոլորվածներին` հասնելու իրենց ցանկացած ափը:
Քրոուն Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել առափնյա ոստիկաններին: Քրոուն Նյու Յորքում է «Նոյ» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու նպատակով:









































