Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի Օլիմպիադային:
6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի հակառակորդը կլինի Արգենտինայի ընտրանին: Մեր հավաքականը 5 տուրերից հետո վաստակել է 6 միավոր՝ տոնելով 3 հաղթանակ և կրելով 2 պարտություն: Հայաստան – Արգենտինա մրցավեճի զույգերն են՝
Էլինա Դանիելյան – Կարոլինա Լյուխան
Լիլիթ Մկրտչյան – Մարիա Դե Լա Պլազոլա
Լիլիթ Գալոյան – Մարիա Ֆլորենսիա Ֆերնանդես
Մարիա Կուրսովա – Մարտինես Այելեն