Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Բաքուն ու Բուդապեշտը արեցին սխալ, որը նրանց թույլ տվեցին Բրյուսելն ու Վաշինգտոնը

Ակնհայտ է, որ մոլագար մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին նախապես տեղյակ են եղել թե’ Բրյուսելում, թե’ Վաշինգտոնում և թե’ Երևանում: Եվ այդ քայլը լռելյայն թույլ տրվեց, քանի որ այս երեք մայրաքաղաքներ էլ ունեին իրենց շահը` թուլացնել ե’ւ Հունգարիայի գործող իշխանությանը, ե’ւ Իլհամ Ալիևին:

Հունգարիայի ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպական ընտանիքի «աչքի գրողն» էր դեռևս 1998-2002 թվականներից: Նրա ազգայնական և այլատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը Բրյուսելում միշտ էլ համարել են եվրոպական և համամարդկային հումանիստական արժեքների հետ անհամատեղելի ու վտանգավոր: Օրբանը նաև մեղադրվում էր ավտորիտար վարչապետական կառավարման մոդելի կիրառման համար, որի արդյունքում խորհրդարանի լիազորությունները նվազեցվել էին: 2002թ.-ին, երբ ոչ առանց Բրյուսելի աջակցության ձախերն ու լիբերալները հաղթեցին Օրբանի գլխավորած «Ֆիդեշ» աջ կենտրոնամետ կուսակցությանը (որն, ի դեպ, ԵԺԿ անդամ է)` Օրբանը բողոքեց, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սակայն եվրոպական դիտորդների հայտնաբերած միակ խախտումը պետական հեռուստաընկերության լուսաբանումներում «Ֆիդեշին» ակնհայտ առավելություն տալն էր:

Համաշխարհային ճգնաժամի հետևանքներից Հունգարիայի բնակչության դժգոհությունների հողի վրա 2010թ.-ին «Ֆիդեշը» կրկին եկավ իշխանության, և Օրբանը նորից նշանակվեց վարչապետ: Սակայն այս անգամ նրա «չկամեցողների» թվում հայտնվեցին ոչ միայն Բրյուսելը, այլ նաև Վաշինգտոնը, ուր իշխանության էր եկել Օբամայի ժողովրդավարական վարչակարգը, որը շատ ավելի մեծ նշանակություն է տալիս մարդու իրավունքներին` երբեմն անգամ հանուն դրա զոհաբերելով ինչ-ինչ այսրոպեական աշխարհաքաղաքական դիրքեր: Մինչդեռ ազգայնական պոպուլիստ և այլատյաց, կղերականությունը քաջալերող (դրա համար Վատիկանի կողմից անգամ Սբ. Գրիգոր Մեծի միաբանության մեծ խաչին արժանացած) Օրբանի իշխանությունը չի տեղավորվում ԱՄՆ-ի հռչակած արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում և արդեն հասցրել է դառնալ Վաշինգտոնի կոշտ քննադատության թիրախը: Ի դեպ, Օրբանով հիացած են ոչ միայն կղերական Վատիկանում, այլև մեծապետական Ռուսաստանում, որտեղից պարբերաբար գովեստի խոսքեր են հնչում «եվրոպական «գլոբալ էլիտայի ձևավորման ծրագրերի ճանապարհը փակած» «եվրոպական Ուգո Չավեսի» հասցեին (http://www.fondsk.ru/news/2012/05/18/ugo-chaves-evropy.html): Մոսկվայում հատկապես ոգևորված են 2012թ. հունվարի 1-ից Հունգարիայում ընդունված նոր Սահմանադրությամբ, որն առաջինն է ԵՄ երկրների մեջ, որ վերջ է դնում «մշակութային բազմազանությանը»: Սահմանադրության նախաբանում նաև նշվում է միջին դարերում գոյություն ունեցող մադյարական կայսրության տարածքների հանդեպ մերօրյա Հունգարիայի «ժառանգորդության» մասին` տարածքներ, որոնք գերազանցում են ներկայիս Հունգարիան 2-3 անգամ և ներառում ամբողջ Սլովակիան, ուկրաինական Անդրկարպատները, սերբական Վոևվոդինան, գրեթե ամբողջ Խորվաթիան և Ռումինիայի կեսը: Մի խոսքով` Եվրոպայի կենտրոնում իշխանության եկած այս թյուրիմացությունը եվրոպական արժեքների հակապատկերն է և պատահական չէ, որ ընկավ իր իսկ արժեքային համակարգի «փոսը», երբ` թքած ունենալով համամարդկային հումանիստական և տարրական բարոյական արժեքների վրա, իր «ազգային շահերի», այն է` Հունգարիայի համար մի քանի միլիարդ դոլար ադրբեջանական ներդրումներ ապահովելու համար նողկալի մարդասպանություն կատարած հանցագործին հանձնեց մի երկրի, որին Եվրոպայում ոչ պաշտոնապես ընդունում են որպես արևելյան նավթային էմիրություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնված է բացահայտ ռասիզմի վրա, ուր մարդասպանը ակնհայտորեն խուսափելու էր իր արժանի պատիժը կրելուց, ավելին` արդեն մինչև արտահանձնումը հերոսացվում էր: Այնպես որ, Օրբանը պատկանում է եվրոպական արժեքները չընդունող և դրանք ամեն պատեհ-անպատեհ առիթով վատաբանող այլատյացների շարքին: Այժմ Բրյուսելի և Վաշինգտոնի համար փայլուն հնարավորություն է ստեղծվել ազատվելու այդ էկզոտիկ վարչակարգից: Եվ դրա առիթը տվեց հենց ինքը` Օրբանը:

Ոչ պակաս անհեռատես գտնվեց Ալիևը, որի սխալի մեջ ևս շահագրգռված էին Բրյուսելն ու Վաշինգտոնը, սակայն, համենայնդեպս, ոչ ավելի, քան պաշտոնական Երևանը: Առաջին երկուսը Ադրբեջանի մասով դրանով առնվազն երկու խնդիր են լուծում.

Ղարաբաղյան հակամարտության հարցում անսասան թվացող և Արևմուտքի համար անընդունելի ստատուս-քվոյի խարխլմանն ուղղված գործընթացների խթանում, տվյալ դեպքում` Ադրբեջանի հանդեպ` որպես առավել անզիջում կողմի, ճնշումներ գործադրելու հավելյալ նախադրյալների ձևավորմամբ:

Ադրբեջանի` նավթային գերշահույթների շնորհիվ խիստ կամակոր դարձած ու Արևմուտքին արդեն նյարդայնացնող վարչակարգի գլոբալ առումով թուլացում և ներքին հակակշիռների զորեղացմամբ ժողովրդավարացում: Դա հատկապես կարևոր է` հաշվի առնելով այդ երկրում 2013թ. հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները:

Երևանը, բնականաբար, ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի դիրքերի թուլացմամբ և Բաքվին միջազգային ճնշումների թիրախ դարձնելու հարցում: Ճնշումներ, որոնց հետևանքները կարող են լինել նվազագույնը որոշակի զիջումների կորզումը բանակցային ձևաչափում (ԼՂՀ-ի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացի խթանման հանդեպ Մինսկի խմբի համանախագահողների առավել լոյալ վերաբերմունք կամ գոնե Ստեփանակերտի արդիականացված օդանավակայանի իրական վերագործարկում), իսկ առավելագույնը` ԼՂՀ անկախության ճանաչման հարցում ՄԽ համանախագահողներից լռելյայն համաձայնություն, ինչը կդառնար Արցախի միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը: Իվերջո` ներկայիս ռասիստական և հայատյաց Ադրբեջանի թուլացումը Հայաստանի ու Արցախի համար անվտանգության հարց է: Մեր հարևան երկրում առկա մարդատյաց ֆեոդալական վարչակարգի կազմաքանդումն ու արդիական ժողովրդավար պետության կառուցումը բխում են ոչ միայն Հայաստանի և Արևմուտքի, այլև հենց Ադրբեջանի բազմազգ ժողովրդի շահերից:

Հովսեփ Խուրշուդյան
ՌԱՀՀԿ ավագ փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում