Այսօր Երևանում մեկնարկեց ՀՀ ԿԲ և ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպված «Ռիսկի վրա հիմնված վերահսկողություն և ռիսկերի գնահատում» թեմայով տարածաշրջանային 5-օրյա սեմինարը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Սերբիայի , Լիբանանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի վերահսկողության ոլորտի ավելի քան 30 մասնագետներ:
Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը, ռիսկերի վերահսկման թեման մշտապես ակտուալ է և վերջին ժամանակներում ավելի է կարևորվում: Նրա խոսքով թեև սեմինարը փակ է, բայց օրակարգը հույժ գաղտնի չէ:
Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հարցին՝ սեմինարը որևէ առնչություն ունի՞ Իրանի շուրջ իրադարձությունների վերջին սրացումների և «Ռոյթերս»-ի հայտնի հրապարակման հետ, Աբրահամյանը պատասխանեց, որ ո՛չ, իրանական խնդրի հետ սեմինարը կապ չունի, այն անցկացվում է Հայաստանում ամեն տարի, և այդ սեմինարի անցկացումը որոշվել է դեռ մեկ տարի առաջ:
Հավելենք, որ սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Ռոբերտ Ուոքերը և Գրեյգ Ֆրասադին ներկայացնելու են գլոբալ ֆինանսական ճգնաժամին ռիսկերի վրա հիմնված վերահսկողության վարկային գործառնական և այլ հարցերին վերաբերող պարապմունքներ:










































