Իսպանիայում շարունակվում է օրվա թեմայի քննարկումը. այն վերաբերում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
Հիշեցնենք` պորտուգալացի ֆուտբոլիստը ցնցող հայտարարություն է արել այն մասին, որ երջանիկ չէ «Ռեալ»-ում: Հայտարարվել է, որ Ռոնալդուն դիմել է «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին` ակումբը լքելու թույլտվության խնդրանքով:
Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Քրիշտիանուն կարող է ՊՍԺ կամ Մախաչկալայի «Անժի» տեղափոխվել: Ռուսաստանյան ակումբի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը կարող է հետաքրքրվել պորտուգալացու ծառայություններով, իսկ նրա ակումբը միջոցներ չի խնայի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:








































