«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս պահին հանդիպում է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ` քննարկելու ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին հանձնեց ութ տարի առաջ Հունգարիայում հայ սպա կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Անմիջապես Բաքվում նրան ներում շնորհվեց, իսկ շաբաթ օրը` մայորի կոչում:










































