Հոնդուրասի հյուսիսային մասում աղբի համար նախատեսված պարկերի մեջ հայտնաբերվել է մեկ երիտասարդ տղայի և 4 աղջկա դիակ:
Ոստիկանների հաղորդմամբ՝ զոհվածների կոկորդները կտրված են, մարմնի վրա կան նաև հետքեր, որոնք վկայում են, որ նրանք ենթարկվել են կտտանքների:












































