Գործազրկությունը Ֆրանսիայում գերազանցել է 10 տոկոսը: Այս մասին այսօր հայտարարել է աշխատանքի և զբաղվածության նախարար Միշել Սապենը: Նա հայտարարել է, որ Ֆրասնիայում գործազուրկների թիվն անցել է 3 մլն-ից:
Նախարարը հասկացրել է, որ իշխանությունները տեղի ունեցածը արտասովոր չեն համարում: Վերջին երկու տարիներին գործազրկությունը ֆրանսիայում անընդհատ աճում է:
Ֆրանսիայի խորհրդարանն իր աշխատանքը նախատեսված ժամկետից երկու շաբաթ շուտ կսկսի և սեպտեմբերի 10-ին արտահերթ նիստ կգումարի, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկի գործազրկության դեմ պայքարելու համար: Մայիսին հանրապետության նախագահ դարձած Ֆրանսուա Օլանդի նախընտրական գլխավոր խոստումներից էր աշխատաշուկայում իրավիճակի կարգավորումը: Օրենսդիրները կքննարկեն 150 հազար լրացուցիչ աշխատատեղ ստեղծելու մասին օրենքը:








































