Ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Մարդը և օրենքը» հաղորդաշարն Pussy Riot-ին առաջարկել է ներողություն խնդրել իրենց հաղորդման շրջանակներում, որից հետո «Առաջին Ալիքի» լրագրողները պաշտոնապես կդիմեն պետական այրերին պատիժը մեղմացնելու և նրանց ազատ արձակելու խնդրանքով: Այս կոչով դիմումն ուղարկվել է խմբի փաստաբանի միջոցով:
«Մարդը և օրենքը» հաղորդաշարի անձնակազմը վստահ է, որ Pussy Riot խմբի անդամները հանցագործություն են իրականացրել սրբավայրում: Եվ որպես դրա հաստատում` մեջբերումներ է անում նաև այլ երկրների օրենսդրություններից, որոնք պատիժ են նախատեսում սրբավայր հանդիսացող տարածքներում անարգանք կատարելու համար: Տեքստում սակայն իրավաբանական պահանջաներ չկան:
Դիմումի հեղինակնեը գտնում են, որ խմբի անդամները պետք է առաջին հերթին քայլ անեն հավատացյալների հետ հաշտվելու համար:






































