Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է «Ծովածոցի թմրակարտելի» առաջնորդին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Դեվիդ Ռոսալես Գուզման անունով թմրաբարոնը, որը հայտնի է «Էլ Կոմանդանտե Դիաբլո» մականունով ձերբակալվել է Մոնտերեյ քաղաքում:
Գուզմանին կասկածում են միայն 2012-ի օգոստոսին 19 սպանությունների մասնակից լինելու մեջ: Մասնավորապես, ոստիկանության տվյալներով` նա կապ է ունեցել աղմկալի սպանությունների շարքի հետ, երբ զոհերի մարմինները կախել են մեքսիկական քաղաքների բազմամարդ շրջանների կամուրջներից:
Գուզմանին կասկածում են նաև երեխաների առևանգման և դրամաշորթության մեջ:
2006 թվականից սկսած մեքսիկական թմրակարտելների հակամարտության հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է սպանվել:







































