Կիրակի առավոտյան կենտրոնական ավիադիսպետչերական կետում բռնկված հրդեհը կաթվածահար էր արել ԱՄՆ մայրաքաղաքի օդային տարածքի հաղորդակցությունը: Այդ մասին տեղեկացնում է համապատասխան պետական մարմինը: Ըստ նրանց` դիսպետչերական կետի սենյակներից մեկում հրկիզվել էր սովորական սառնարանը:
Արտակարգ իրավիճակի հետևանքով երեք` Դալլեսի անվան, Ռեյգանի անվան և Բալթիմորի օդանավակայաններում, հետաձգվել էին 20 չվերթ: 25 րոպե անց արտակարգ իրավիճակն արդեն կարգավորած էր, և ամեն ինչ իր հունով էր ընթանում:









































