«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե ինչպես է հարմարվել լոնդոնյան թիմում: Ազարն առաջին իսկ խաղերից վերագտել է իր խաղը:
«Համաձայն եմ, որ լավ եմ մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում: Դրան նպաստել է այն, որ ես հանդես եմ գալիս հիանալի խաղացողների հետ, ովքեր օգնում են ինձ հարմարվել:
Դժվար կլինի պահպանել մրցաշրջանի մեկնարկում ունեցած մարզավիճակը, բայց ես շատ կաշխատեմ:
Ինչ վերաբերում է ուրբաթ օրը Եվրոպայի Սուպերգավաթի շրջանակներում կրած պարտությանը, ապա այն կարող է օգտակար լինել մեզ համար: Պարտությունն ապացուցեց, որ «Չելսի»-ն չպետք է թուլացնի իր տեմպը»,- հայտարարել է Ազարը:







































