Հանդիսատեսները շատ սառն են ընդունել Թերենս Մալիկի «Դեպի հրաշքը» (To the Wonder) նոր ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին Վենետիկի կինոփառատոնում:
Agence France-Presse գործակալության ներկայացմամբ` ֆիլմի ավարտից հետո սրահում դատապարտող բացականչություններ և զուսպ ծափահարություններ են հնչել: Միկրոբլոգներում հանդիսատեսները ֆիլմը բնութագրել են որպես «շատ վատ» և «հիասթափեցնող»:
Մալիկը ֆիլմի ցուցադրությանը ներկա չի եղել:
Մելոդրամայում նակարահանվել են Բեն Աֆլեքը, Խավիեր Բերդեմը, Օլգա Կուրիլենկոն: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է ընտանեկան զույգը Ֆրանսիայից տեղափոխվում Օկլահոմ, որտեղ կինը սկսում է շփվել քահանայի հետ, իսկ ամուսինը հանդիպում է իր մանկության ընկերուհուն:
Ինչպես նշում է AFP-ն, ֆիլմում քիչ են գործողությունները, իսկ հուզական բազմաթիվ պահերը փոխանցվում են դեմքի արտահայտության և ժեստերի միջոցով:











































