Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 05.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող շոգեբաղնիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06.27-ին, մարվել՝ 06.41-ին: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը` 80 քմ:









































