Անհայտ անձինք կիրակի առավոտյան Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ նահանգում գնդակահարել են 16 խաղաղ բնակչի: Այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
«Կիրակի առավոտյան մի խումբ զինված անձինք կրակ են բացել Քունդուզ նահանգ-քաղաքի վարչական կենտրոն Քանամի խաղաղ քաղաքացիների ուղղությամբ»,- հաղորդում է գործակալությունը` վկայակոչելով աղբյուրին:
Ոստիկանների հաղորդմամբ` հարձակման հետևանքով մի քանի մարդ համարվում է անհետ կորած:









































