ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշային աղյուսակը` 2012թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ: Առաջին տեղում է նորվեգացի Մագնուս Կառլսենը` 2843 միավորով: 27 միավոր պակաս ունի Լևոն Արոնյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը` 2797 միավորով:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Մագնուս Կառլսեն – 2843 միավոր
2. Լևոն Արոնյան – 2816
3. Վլադիմիր Կրամնիկ – 2797
4. Թեյմուր Ռաջաբով – 2788
5. Հիկարու Նակամուրա – 2783
6. Վիշվանաթան Անանդ – 2780
7. Սերգեյ Կարյակին – 2778
8. Ֆաբիանո Կարուանա – 2773
9. Վասիլի Իվանչուկ – 2769
10. Ալեքսանդր Մորոզևիչ – 2758