Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը խոսել է Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում վաղը կայանալիք Կիևի «Դինամո»-ի հետ խաղի մասին.
««Դինամո»-ն ուժեղ կազմ ունի: Կառանձնացնեի Իդեյեին, ով շատ լավ հարձակվող է: Այն, որ ես 11 գոլ եմ խփել, իսկ նա` 7, դեռ ոչինչ չի նշանակում: Ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել ոչ միայն Ուկրաինայի առաջնությունում, այլև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում:
Կարծում եմ, որ նա կարող է ավելի լավ խաղալ, քանի որ անընդհատ ձգտում է կատարելագործել իր որակները»,- հայտարարել է Մխիթարյանը:









































