Մոսկվան պատրաստ է Տալլինի հետ վերսկսել սահմանների մասին նոր պայմանագրին վերաբերող երկխոսությունը, հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
«Էստոնիայի հետ մենք ստորագրել ենք պայմանագիր սահմանների մասին ու հստակ ֆիքսել ենք, որ չպետք է լինի տարածքային ինչ-որ հավակնությունների կրկնություն, որ Էստոնիան ունեցել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ անցած դարի 20-ականներին, այսպես կոչված, Տարտուի պայմանագրի շրջանակում»,- ինչպես տեղեկացնում է Interfax-ը, ասել է նա` ելույթ ունենալով ուսանողների առաջ:
«Մեր էստոնացի գործընկերները վստահեցրել են, որ հավակնություններ չեն ունենա, որ այդ պայմանագիրը վերջնականապես «կփակի» սահմանային թեման, սակայն երբ այդ պայմանագիրը վավերացման համար ներկայացվեց Էստոնիայի խորհրդարան, խորհրդարանը վավերացման օրենքում հիշատակեց Տարտուի պայմանագիրը, ընդ որում` այն ենթատեքստով, որում պահպանվում էին հավակնությունները ՌԴ նկատմամբ»,- ասել է Լավրովը:






































