Մերձդնեստրի հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հանդես է եկել պատգամավորներին և պաշտոնատար անձանց անձեռնմխելիություն տվող օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, նրա խոսքերով՝ անձեռնմխելիությունը հաճախ նրանց կողմից օգտագործվում է իրենց «մութ գործերը կոծկելու համար»:
«Մենք կնախաձեռնենք անձեռնմխելիության հստակեցման գործընթացը»,- ասել է նախագահը՝ նշելով, որ համապատասխան օրենսդրության ուղղումներն արդեն նախապատրաստվում են:









































