Որքան մոտենում են ԱՄՆ նախագահական ընտրությունները, այնքան ավելի են թեժանում քաղաքական կրքերը: «Կրակին յուղ է ավելացրել» ճանաչված ամերիկացի դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը` ելույթ ունենալով Տեխասի Տամպա քաղաքում Հանրապետական կուսակցության համագումարին, որի ժամանակ Միթ Ռոմնին պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրվեց: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը:
Լսարանի առջև ելույթ ունենալով` Իսթվուդն իր կողքին աթոռ է դրել և ձևացրել, թե դրա վրա նստած է գործող նախագահ Բարաք Օբաման: Հաջորդ 10 րոպեներին դերասանն Օբամային մեղադրել է, որ նա չի կարողացել լուծել գործազրկության և ԱՄՆ առջև ծառացած այլ կարևորագույն խնդիրներ:
Զգացմունքային ելույթին վայրկյաններ անց արձագանքել է ինտերնետ-հասարակությունը: Օրինակ` Twitter սոցցանցում հայտնվել են @InvisibleObama և #eastwooding համայնքները, որոնցում օգտատերերը սկսել են Իսթվուդի օգտին խոսքերով դատարկ աթոռներ տեղադրել:
Օբաման պատասխանել է Իսթվուդին: Գործող նախագահի նախընտրական շտաբը հրապարակել է նրա լուսանկարը` Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում: Ուղեկցող գրությունը եղել է. «Այս տեղն արդեն զբաղված է»:









































