Օգոստոսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանտից Բաքու ուղարկվեց ու այնտեղ ներման արժանացավ Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը:
Այս ամենում իր մեղքն ունի Հայկական կողմը, քանի որ տարիներ ի վեր ոչ պատշաճ ուշադրություն դարձնելով այս հարցին՝ այսօր արդեն իսկ անզոր է որևէ բան փոխելու:
«Հայազն» միությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12-ին, տեղի կունենա հավաք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որտեղ կներկայացվի պահանջագիր արտաքին գերատեսչության ղեկավարին:
Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն Հունագիրայի հյուպատոսարան, որտեղ տեղի կունենա բողոքի ու ցասման ակցիա:









































