Իտալական «Ջենոա»-ն վարձակալել է «Ռոմա»-ի հարձակվող Բորիելոյի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: 30-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել թիմի հետ, որը գործում է մինչև մյուս տարվա հունիսի 30-ը:
Հատկանշական է, որ Բորիելոն իր կարիերայի ընթացքում արդեն մեկ անգամ եղել է «Ջենոա»-ի ֆուտբոլիստ՝ 2007/08 մրցաշրջանում:
Նշենք, որ խաղացողի տրանսֆերը մասնագետները գնահատում են 7,5 միլիոն եվրո:





































