Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը կարող է տուգանել թիմի կիսապաշտպան Կակային: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
«Արքայական ակումբ»-ը վրդովված է բրազիլացի ֆուտբոլիստի անթույլատրելի դրսևորումների պատճառով` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնա»-ի հետ պատասխան խաղից հետո:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ն առավելության է հասել 2:1 հաշվով և նվաճել պատվավոր տիտղոսը: Սակայն խաղից հետո Կական հրաժարվել է լուսանկարվել և չի տոնել հաջողությունն իր խաղընկերների հետ:
«Տրամադրություն չունեմ լուսանկարվելու` հաշվի առնելով այն, թե ինչպես է ակումբը վարվում ինձ հետ»,- հայտարարել է Կական խաղից հետո:









































