Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը «Լիոն»-ից «Տոտենհեմ» է տեղափոխվել: Այս մասին տեղեկացրել է «Լիոն»-ի պաշտոնական կայքը: Տրանսֆերի արժեքը կազմել է 10 մլն եվրո, սակայն պայմանագրով նախատեսված որոշակի պայմաններն իրականանալու դեպքում կարող է հասնել 15 մլն-ի:
25-ամյա Լյորիսի անձնական պայմանագիրը ստորագրված է 4 տարի ժամկետով:
2008 թվականից Լյորիսը «Լիոն»-ի ֆուտբոլիստ է, ուր տեղափոխվել է «Նիցա»-ից: Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընթացքում Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահը 5 գնդակ է բաց թողել:









































