Իսրայելում 21-ամյա Լունա Շոլկարին զինվորական ծառայությունն անցնելու է` աղբ հավաքելով:
Կնոջ համար անսովոր հենց այս աշխատանքի են նրան նշանակել, տեղեկացնում է mignews-ը:
Շոլկարը պատմել է, որ երբ նա առաջին անգամ մոտեցել է աղբավերամշակման ձեռնարկության աշխատակիցներին, նրանք կարծել են որ աղջիկը կատակում է: Նրանք անկեղծացել են, որ եթե նույնիսկ պատկերացնեին իգական սեռի ներկայացուցչին հսկա բեռնատարի ղեկին, ապա ոչ երիտասարդ աղջկա:
Ինքը` Լունան, իր նոր մասնագիտությունից դեռ միայն դրական զգացողություններ ունի: