Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն երկրորդ անգամ է բողոքարկել իր 10-ամսյա որակազրկումը: Այդ մասին տեղեկացրել է Իտալիայի ազգային Օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը:
Երկրորդ բողոքարկումը Կոնտեի վերջին հնարավորությունն է: Այն կուսումնասիրվի սեպտեմբերին և, անկախ կայացված որոշումից, ուժի մեջ կմտնի: Օգոստոսի 22-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Կոնտեի առաջին բողոքարկումը:
Կոնտեն պատժի է ենթարկվել օգոստոսի 10-ին` 2010/11 թվականների մրցաշրջանում պայմանավորված խաղերի մասնակցելու պատճառով:
Կոնտեն, ով նշված ժամանակաշրջանում «Սիենա»-ի գլխավոր մարզիչն է եղել, մեղադրվում է գործարքները գիտակցաբար թաքցնելու մեջ: Իտալիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչը կարող է բաց թողնել ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանն ամբողջությամբ:







































