Tuesday, 16 06 2026
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Մենք պիտի գոչենք ՝ յառաաաա՜՜՜ջ

Քիչ առաջ աւելի քան 300 հոգի հաշուող երիտասրդներու խումբ մը, Երեւանի Զագեան փողոցին վրայ գտնուող Հունգարիոյ դեսպանատան առջեւ կազմակերպած են բողոքի ցոյց: Երիտասարդները բարձրացուցած են 2004 –ի Փետրուարի 14ին, դաւադրաբար սպաննուած ՀՀ բանակի սպայ ԳՈՒՐԳԷՆ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ նկարները: Գիտենք որ Մարգարեան այդ օրերուն կը գտնուէր Հունգարիա, Եւրոպական միութեան զինգործակցութեան ծրագիրներէն մէկուն առընթեր ծառայելու նպատակով:Սեւ թուական է այդ օրը Հայոց համար:

Այդ օր Գուրգէնը կացինահար կը սպաննուէր Ազրպէյճանցի սպայի մը կողմէ՝ Րամիլ Սաֆարով: Սաֆարով, որ գիշերուան անդորրը կը պատռէր, կացինի հարուածով սպաննելով Հայոց բանակի սպան:

Դէպքը ցնցիչ էր:

Հրանդ Տինքի եւ Սեւակ Պալըքճիի կողքին Գուրգէն Մարգարեանի անունը կը դառնար ազգամիջեան խռովութեան նենգ քողին ու հայատեացութեան խարոյկին մէջ, մատաղ եղողի մը անունը: Նահատակ էր Գուրգէն Մարգարեան: Ան կարծես մեր բոլորին, Երկրի ու արտերկրի հայերուս մեծ խաչը շալկելով կը մօտենար Չարենցի պատկերացումներուն մէջ, միշտ վառ մնացած վերջին զոհի, վերջին մարտիրոսի մեծ պատարագասեղանին:
Այդ զոհասեղանը, որուն մասին մենք, մեր առօրեայ բանակռիւներուն ու մաքառումներուն մէջ կը մոռնանք, ահա այսօր հանկարծ կը պարզուի: Այսօր երբ Հունգարիոյ «եղբայր» յորջորջուած պետութեան արդարադատ մարմինները- զոհի պատմուճանն իր ուսերուն անցուցած դահիճը կը յանձնեն Ազրպէյճանական իշխանութիւններուն:

Զիս չեն ալ հետաքրքրեր թէ Ատրպէյճանի նախագահն ու պատկան մարմինները ինչ ձեւով պիտի ընդունէին այս պաշըպոզուքը( ինչպէս պիտի կոչէր զինք ՀՀ նախագահ Ս. Սարգսեան): կամ չեմ ալ ուզեր մասնաւորել թէ ինչ պայմաններու յենելով է որ նոյն Հունգարիան, ինչ հաւէսով կամ «բարի կամեցողութեամբ» ոճրագործը անպարտ արձակելով, Սաֆարովը կ’ուղղարկէր իր երկիրը: Այս բոլորը երկրորդ Բլանի թեմաներ են:

Ես պիտի ուզէի «ներսէն» դիտել խնդիրները:

Այսօրինակ արարքներ միշտ ալ միացուցած են մեր բազմերես, բազմերանգ եւ տարտղնուած ժողովուրդի մասնիկները: Վաղը նոյնիսկ կանխատեսելի է որ Սփիւռքի մէջ, տեղի ունենան բողոքի ակցիաներ, անգամ իրար խառնուած ու շփոթահար ՖՊ-ի ընկերներէս մին, կոչոով մը հանդէս կուգար խնդրելով ՝ ԱՍԱԼԱ-յէն որ համապատասխան քայլերով հակադարձէր եղածին: Դեռ չեմ խօսիր ՀՀ իշխանութիւններուն, վճռած այն որոշումներուն մասին որոնք պիտի սկսէին ԱԺ նախագահին Հունգարիա նախատեսած այցին ջնջումով, ու մինչեւ ծայր երթալով՝ Հայաստանի Հանրապետութիւնը ժամանակաւորապէս կը խզէր իր դիւանագիտական կապերը Հունգարիոյ հետ:

Այս բոլորը պարզ են: Վաղը նաեւ տեղի կունենայ նաեւ Բողոքի մեծ ցոյց Հունգարիոյ Դեսպանատան առջեւ: Հոն կրնան հնչել բարձր ոճի լոզունքներ, հոն կրնան հնչել Հունգար պետութեան հանդէպ վիրաւորանքի արտայատութիւններ:

Այս բոլորը տեղին են ու սպասելի: Այս բոլոր կատարուածին դէմ որպէս արդար բողոք պիտի ընդունուին ու բարձրօրէն լսելի դարձնեն, Երեւանի ազգային երակը իրենց մէջ կրող բոլոր «տաքարիւն» հայերուն արդար ու անկասելի բողոքի ճիչը:

Այո Ճիչն անկասելի է որովհետեւ կարծեցեալ Եւրոպական մեծ ընտանիքին համար, ամէն ինչ զոհելու պատրաստ Հայաստանը խոցուած է:

Վիրաւոր է մեր արժանապատուութիւնը:Վիրաւոր ենք մենք բոլորս, ու մեր արդար բողոքի ձայնը լսելի պիտի դառնայ Երեւանէն մինչեւ այն հեռաւոր կէտը ուր կանք մենք, ուր կ’ապրին մեզի պէս, մեր վէրքին ու խաչին բեռը իրենց ուսերուն ու բարձրաճակատներուն զմայլեիլիութեամբը յառաջ տանիլ փորձող բոլոր հայերը:Յա՜ռաջ ուրեմն:

Մեր նշանաբանն է այդ, բոլոր վէրքերէն, բոլոր ցաւերէն, բոլոր շուարումներէն, բոլոր տուայտանքներէն ու բոլոր անկումներէն յետոյ …

Մենք պիտի բարձրաձայնենք ՝Յ՜ԱՌԱՋ…
Մեր կոչը, գոյն չունի ու մեր երթն անխաբան է, այնքան ատեն որ Գուրգէն Մարգարեաններու, Հրանդ Տինքերու եւ Սեւակ Պալըքճըներու դատը իր արդար դատաստանին չէ արժանցած:

Մենք պիտի աղաղակենք ՝ Յառա՜՜՜՜ջ:

Մեր աղաղակն անկասելի է, որովհետեւ մենք կը հաւատանք ՝ արդարութեան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում