Wednesday, 24 06 2026
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ (տեսանյութ)

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ

Բարև ձեզ հարգարժա՛ն դեսպաններ,

Ցավոք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրավիրել Նախագահի նստավայր: Ինչպես գիտեք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան:

Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ:

Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգեն Մարգարյանի սպանության հանգամանքներին. դրանք բոլորին քաջ հայտնի են: Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր:

Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը:

Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի Նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խոսում է իր մասին, և ես չէ, որ դա պետք է բացատրեմ:

Պարոնա՛յք և տիկնա՛յք դեսպաններ, ,
Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ:

ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ:
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը:

Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ:
Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջև:
Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են:
Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին:
Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին:

Այսքանը: Չգիտեմ, իմաստ ունի՞ հարց ու պատասխան սկսել, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ոչ, որովհետև, իրոք, տեղի ունեցածը մի այնպիսի բան է, որ նորմալ մարդու, նորմալ գործչի ուղեղի մեջ շատ մեծ դժվարությամբ կարող է տեղավորվել: Չեմ ուզում ավելորդ բառեր ասել, բայց զարգացած երկիրը, իրեն քաղաքակիրթ համարող երկիրը իրավունք չունի այսպես վարվելու, և այդպիսի երկիրն արժանի է իր գործընկերների գնահատականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում