Facebook-ը նախատեսում է թողարկել թիրախային լսարան գտնելու կամ գովազդի գործառույթ` ըստ օգտատերերի կոնտակտային տեղեկությունների, որոնք են` էլ.հասցե, հեռախոսահամար և ID, հաղորոդում է «РИА Новости»-ն:
Այս գործառույթը թույլ կտա ավելացնել Facebook-ում տվյալ ընկերության լսարանը կամ առաջարկությունն ավելի լայնորեն կտարածի սոցցանցերում` հայտնաբերելով հաճախորդներ, ովքեր դեռևս չեն գրանցվել իրենց էջում: Ինչպես նաև ընկերությունները կարող են ներկայացնել իրենց հատուկ առաջարկները կամ նորույթները:
Սակայն խոշորագույն սոցցանցը պահանջելու է գովազդատուներից նախապես օգտատերերից համաձայնություն ստանալ կոնտակտային տեղեկատվության օգտագործման համար:
Թիրախային լսարանի գործառույթի գործարկման մեջ սկզբունքային է այն հանգամանքը, որ գավազդատուներին հասանելի է լինելու ոչ թե Facebook-ի տվյալների բազան, այլ ուղղակի նրանք կարող են օգտագործել հաճախորդների էլեկտրոնային հասցեների, հեռախոսահամարների և ID-ների սեփական բազաները: Իր հերթին Facebook-ը այդ տվյալները ստանալու է ծածկագրերի տեսքով` չունենալով գովազդատուների հաճախորդների անձնական տվյալներ մուտք գործելու իրավունք:
Օրինակ` թիրախային լսարան ներգրավելու նպատակով կարող են օգտագործվել այն կոնտակտային տվյալները, որոնք օգտատերը թողել է համացանցային խանութից պատվեր ձևակերպելու կամ ինքնաթիռի տոմսն օն-լայն պատվիրելու դեպքում:







































