«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքն այսօր հաստատել է, որ հարձակվող Դիմիտար Բերբատովը լքել է ակումբը: Ֆուտբոլիստը պաշտոնապես հայտարարվել է «Ֆուլհեմ»-ի խաղացող:
Բերբատովը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2008 թվականին: Հարձակվողի տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներ»-ը 38 մլն եվրո էին վճարել: Ընդհանուր առմամբ Բերբատովը 149 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և 56 գոլ հեղինակել: 2010/11 թվականների մրցաշրջանում բուլղարացի հարձակվողը կիսել է Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուի տիտղոսը Կառլոս Տևեսի հետ: Սակայն նախորդ մրցաշրջանում նա 21 հանդիպում է անցկացրել «Յունայթեդ»-ի կազմում:
«Բերբատովը շատ տաղանդավոր խաղացող է և մեծ ներդրում է կատարել մեր ակումբի զարգացման գործում: Սակայն մեր նոր խաղաոճը հարմար չէր նրան: Վստահ եմ, որ Բերբատովն իր տեղը կգտնի ցանկացած ակումբում»,- հայտնել է Ալեքս Ֆերգյուսոնը:









































