Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Հայաստանի ճահճի գինը

Ըստ երևույթին, դեռևս մակընթացության ռեժիմի մեջ ամբողջապես չտեղավորված Հայ ազգային կոնգրեսը կրկին սկսել է տեղատվության ազդակներ հաղորդել հասարակությանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Հայկական ժամանակին» տված իր հարցազրույցում ասում է. «Արաբական հեղափոխական շղթայի երկրներից ոչ մեկը Ղարաբաղի նման խնդիր չունեին, և մեզ համար ակնհայտ է, որ երկարատև քաոսի պայմաններում Ադրբեջանը կհարձակվի ԼՂ-ի վրա։ Սա մի իրավիճակ է, որը չենք կարող թույլ տալ… Սերունդները մեզ չեն ներելու ժողովրդավարության հաստատումը ԼՂ կորստյան գնով։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ հաջողության գրավականը իր հետևողականությունն է և հանրահավաքների մարդաշատությունը»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգողի արտահայտած մտքերը բացում են մտորելու երկշերտ մի իրականություն: Առաջինում Կոնգրեսի փետրվարի 18-ի հանրահավաքն է, դրա առաջ բերած հանրային ոգևորությունը: Հանրահավաքն իսկապես բազմամարդ և էներգետիկ առումով բավական հարուստ էր: Դրան, իհարկե, նպաստում էին թե՛ ներքաղաքական դինամիկ զարգացումները, որոնք առաջացրել են Կոնգրեսին լսելու, առկա զարգացումներում Կոնգրեսի տրամադրությանն ու ծրագրերին ծանոթանալու հանրային պահանջ, թե՛ նաև այն ժողովրդական ընդվզումների ալիքը, որ կա արաբական երկրներում:

Այդ տեսանկյունից, փետրվարի 18-ին Կոնգրեսը բավականին համարժեք էր իրավիճակին, իսկ ելակետային կամ առանցքային կարելի էր համարել այն դրույթը, որ առկա էր Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում. «Թեև Հայ ազգային կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլևս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի և թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա։ Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, և Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան»:

Այլ կերպ ասած` բավական տևական ժամանակ աշխարհաքաղաքական իրողությունները, մասնավորապես հայ-թուրքական և Ղարաբաղի հարցերի շուրջ առկա կամ սպասվող զարգացումները ելակետ կամ առանցք դարձրած, և դրանով կամա թե ակամա ավելի շատ ոչ թե դեպի հասարակությունը, այլ հասարակությունից դեպի իշխանությունը թեքված կամ բեկված Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը վերստին ելակետային և առանցքային դարձրեց Հայաստանի ներքին խնդիրների լուծման հրատապության և կենսականության հարցը:

Այսինքն` բավական տևական ժամանակ արձանագրված տեղատվության մարտավարություն ֆոնին հասարակությանը տրվեցին մակընթացության հստակ ազդակներ: Հասարակությունն ընդունեց դրանք, ընդունեց համարժեք ոգևորությամբ: Այդ ոգևորությունն ամենևին պետք չէ շփոթել հեղափոխականության հետ: Հասարակության ընկալումը բավական ռացիոնալ էր` ժամանակն է անցում կատարել քաղաքացիական առավել ակտիվ և լայնածավալ պայքարի: Դա ամենևին չի նշանակում հեղափոխություն կամ ապստամբություն: Դա նշանակում է ճնշման ավելացում իշխանական համակարգի վրա, առավել ևս, որ փետրվարի 18-ի նախօրեին այն հայտարարեց իր բյուրեղացման մասին` ի դեմս կոալիցիոն նոր հուշագրի և դրա միահեծան բովանդակության:

Բայց հասարակությունն այդ ամենը դեռևս իր միջով չանցկացրած, դեռևս ամբողջությամբ չմշակած և մարտի 1-ի հանրահավաքից առաջ «չմարսած», չյուրացրած, ստանում է ահա հերթական ազդակն` ի դեմս Լևոն Զուրաբյանի հարցազրույցում արտահայտված և վերը հիշատակված մտքերի:

Զուտ տրամաբանության առումով ամեն ինչ միանգամայն հասկանալի է. իսկապես որևէ մեկի համար, անկախ քաղաքական հայացքներից, ընդունելի չի կարող լինել Հայաստանում որևէ զարգացում, որը կարող է վտանգել Ղարաբաղը, Հայաստանի և Ղարաբաղի սահմանների անձեռնմխելիությունը: Դա նույնիսկ քննարկելու բան էլ չէ: Այլ հարց է, որ այդ մոտեցումը դրվում է քաղաքական պայքարի հիմքում և դարձվում է որոշակի առաջնորդող, առավել ևս, որ այդ պայքարը միտված է քաղաքացիական, ժողովրդավարական, իրավական, արդիական և մրցունակ Հայաստանի կերտմանը, ինչը նաև արդարացիորեն հանդիսանում է հենց Ղարաբաղի հարցում հայկական շահի սպասարկման միակ և հուսալի գրավականը:

Այդ դեպքում, առնվազն անհասկանալի է ժողովրդավարության համար պայքարի և Ղարաբաղի հարցի հակադրումը, որ փաստացի կատարում է ընդդիմությունը: Երբ դա անում է իշխանությունը, ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի: Իշխանությունը փորձում է ի դեմս Ղարաբաղի հարցի, խաղալ հասարակության նուրբ նյարդի հետ և շահարկելով այն` կանխել հանրային քիչ թե շատ մեծ որևէ ակտիվություն, անմիջապես սաստելով, թե այդ ակտիվությունից կօգտվի հակառակորդը: Իսկ թե ինչո՞ւ է այդ մասին ուղղակի կամ անուղղակի, ակնարկված, թե քողարկված խոսում ընդդիմությունը` թերևս մնում է միայն գուշակել կամ ենթադրել: Ըստ երևույթին, ընդդիմության համար էլ Ղարաբաղի հարցը բավական հարմար է հանրային տրամադրություններն ու մասսաները կառավարելու համար: Ի վերջո դա իշխանությունից ոչ պակաս անհրաժեշտ է ընդդիմությանը:

Այստեղ, իհարկե, առայժմ հեռու կմնամ ենթադրելուց, որ տվյալ պարագայում կա իշխանություն-ընդդիմություն որևէ պայմանավորվածություն` ուղղակի կամ լռելյայն: Պարզապես արաբական աշխարհում տեղի ունեցողը որքան ոգևորել, այդքան էլ թերևս անհանգստացնում է ընդդիմությանը:

Բանն այն է, որ արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներում ընդդիմությունն ամենևին էլ առաջնային դիրքերում չէ: Ընդդիմությունն այնտեղ ստիպված էր պարզապես հետևել զանգվածներին: Հայաստանում զանգվածները ոչինչ չեն որոշում, իսկ եթե որոշեն, ապա ներկայումս Հայաստանի քաղաքական իրադրությունն ու քաղաքականության սուբյեկտների հանդեպ հանրային վերաբերմունքի աստիճանն այնքան անորոշ է, որ դժվար է ասել, թե ի վերջո ինչպիսին կլինի այդ որոշման արդյունքը:

Այսինքն` դժվար կլինի ասել, թե որ ուժին հասարակությունն ինչ դեր կտա իր ճակատագրի տնօրինման կամ կառավարման հարցում: Ավելին, չի բացառվում նույնիսկ, որ հասարակական ընդվզման դեպքում հանրությունն իր միջից ձևավորի ոչ միայն քաղաքական գունապնակի բոլորովին այլ կոնֆիգուրացիա, այլ նաև բոլորովին այլ գունապնակ: Դա իսկապես լուրջ վտանգ է բոլոր քաղաքական ուժերի, նույնիսկ ամենազանգվածային ընդդիմություն հանդիսացող Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության համար:

Փետրվարի 18-ից հետո հասարակական ոգևորության որոշակի ալիք տեսնելով, ընդ որում` ոչ միայն սեփական համակիրների, այլ նաև այն խմբերի կամ շերտերի մոտ, ովքեր նույնպես ընդդիմադիր լինելով` այդուհանդերձ համակիր չեն Կոնգրեսի ներկայիս մարտավարությանը, Հայ ազգային կոնգրեսի մոտ, թերևս, որոշակի մտավախություններ ձևավորվեցին մարտի 1-ի հանրահավաքի և ներքաղաքական ստատուս քվոյի փոփոխության իրական շարժման հնարավոր մեկնարկի կապակցությամբ: Գուցե հենց այդ մտավախությունն էլ ստիպեց Կոնգրեսի առաջնորդներին հանդես գալ Ղարաբաղի անվտանգության հայտնի թեզով և փորձել սառեցնել կրքերը` պրոցեսները պահելով ներկայիս երկուստեք կառավարելի հունի մեջ` մի կողմից իշխանության, մյուս կողմից` ընդդիմության համար կառավարելի:

Այսինքն` Կոնգրեսը փետրվարի 18-ի իր իսկ հանրահավաքի համարժեքությունը դնում է կասկածի տակ, փորձելով անկասկած և երաշխավորված համարել առկա քաղաքական համակարգում իշխանությունից հետո երկրորդը լինելու հեռանկար: Դա, իհարկե, որոշակիորեն թելադրված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի ներքին զարգացումներն այսօր մեծապես ազդված են նաև արտաքին քաղաքական տրամադրություններից, աշխարհաքաղաքական կենտրոնների հարաբերություններից, որոնք հայաստանյան թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր սուբյեկտների համար պատված են անորոշության քողով: Այդ անորոշությունը ստիպում է ձեռնպահ մնալ վճռական քայլերից:

Բայց այդ դեպքում պետք է առնվազն ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են կոտրել հասարակական վճռականությունը: Ի վերջո, այն մտայնությունը, որ Ղարաբաղը չպետք է դարձնել Հայաստանի ժողովրդավարացման գինը, կարող է կորստաբեր լինել այն տեսանկյունից, որ այդպիսով կամա թե ակամա, եթե ոչ կարճաժամկետ կամ միջնաժամկետ, ապա երկարաժամկետ առումով Ղարաբաղը դառնալու է Հայաստանում առկա ներկայիս ընդլայնվող ճահճի գինը: Երբ Հայաստանը ճահիճ է, ապա Ղարաբաղն արդեն ոչ թե հենվում կամ կանգնում է դրա վրա, այլ խեղդվում է դրա մեջ: Հայաստանի քաղաքացիաիրավական, արդիական և մրցունակ ապագայի համար պայքարի հանրային ընկալումների ելակետ կամ առանցք պետք է դարձնել հենց այդ գիտակցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում