Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռազմաարդյունաբերական արտադրանքը տեսականին 413-ից կհասցվի 480-ի:
Սպառազինության որոշ տեսակներ կարտահանվեն արտերկիր, սակայն կոնկրետ տեղեկություններ նա այս մասին չի տվել:
Այս օրերին ադրբեջանական պատվիրակությունը առաջին անգամ մասնակցում է սպառազինությունների Դուբայի միջազգային ցուցահանդեսին, որտեղ արդեն մի շարք պայմանագրեր են ստորագրվել զինամթերքի արտադրության և վաճառքի մասին:







































