«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն իր կարծիքն է հայտնել Սուպերգավաթի խաղարկության «Ատլետիկո»-ի հետ հանդիպումից առաջ:
«Ես ուրախ եմ, որ մրցաշրջանի մեկնարկը հաջող էր մեզ համար: Միաժամանակ բազմաթիվ խաղացողներ ունենք, որոնց ժամանակ է հարկավոր, որպեսզի հարմարվեն նոր թիմում և բարելավեն խաղային որակները: Ուրախալի է, երբ թիմը լավ է խաղում, բայց ես գիտեմ, որ մենք կարող ենք ավելի լավ հանդես գալ:
«Ատլետիկո»-ն շատ լավ թիմ է. Եվրոպայի Լիգայի հաղթող է և հիանալի է սկսել նոր մրցաշրջանը: Դիտել եմ մադրիդցիների երկու խաղը և կարող եմ ասել, որ նրանք շատ հզոր են: Սուպերգավաթն էլ եվրոպական տիտղոս է, և ես ցանկանում եմ նվաճել այն»,- ասել է դի Մատեոն:









































