Wednesday, 10 06 2026
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի

Լիտվայի անկախության համար Գորբաչովը պահանջել է գումար և Կլայպեդա քաղաքը

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը 1990թ. Լիտվայի անկախությունը ճանաչելու համար պահանջել է լիտվացիներից 21 մլրդ ռուբլի, ինչպես նաև լիտվական Կլայպեդա քաղաքը: Այս մասին հաղորդել է Delfi.lt կայքը` մեջբերելով այն տարիներին ԽՍՀՄ-ում Շվեդիայի գլխավոր հյուպատոս Դագա Սեբաստյանի դիվանագիտական հաղորդագրությունից:

Այդ փաստաթուղթը թվագրված է 1990թ.-ի մարտի 9-ին: Այնտեղ պատմվում է Գորբաչովի հանդիպման մասին Լիտվայի գերագույն խորհրդի նախագահ Ալգիրդաս Բրազաուսկասի հետ: Զրույցի ժամանակ Գորբաչովը համաձայնել է անկախություն տրամադրել Լիտվային, եթե վերջինս 21 մլրդ ռուբլի վճարել ԽՍՀՄ-ին` այնտեղ կառուցված գործարանների համար, ինչպես նաև լիտվական Կլայպեդա քաղաքը միացնել ԽՍՀՄ-ին: Ի պատասխան սրա` Լիտվան Գորբաչովից պահանջել է 500 մլրդ ռուբլի` սովետական օկուպացիայի համար:

Կլայպեդայի հարցը բարձրացվել է այն ժամանակ, երբ Գորբաչովը նաև պահանջել է, որպեսզի վերականգնվի ԽՍՀՄ և Լիտվայի միջև 1939թ. ստորագրված պայմանագիրը, որով Կլայպեդան Լիտվային արդեն չի պատկանել, այլ միացվել է Գերմանիային` Բեռլինի վերջնագրից հետո: Պատերազմից հետո է Կլայպեդան գրավվել սովետական զորքերի կողմից և միացվել Լիտվայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը:

Ինչպես գիտենք Գորբաչովի պահանջները չեն կատարվել, իսկ Լիտվան 1991թ. օգոստոսի «պուտչից» հետո ինքնաբերաբար ստացել է անկախություն` ճանաչվելով աշխարհի շատ երկրների կողմից:

Շվեդական «վիքիլիքսեր» անունը կրող հրապարակումները վերաբերում են այդ երկրի կառավարության կողմից 1989-1991թթ. ԽՍՀՄ-ում շվեդ դիվանագետների գաղտնազերծված փաստաթղթերին: Այս հաղորդագրությունը դրանցից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում