Իրանական կառավարությունը ընթացիկ տարվա մայիսից ավելացրել է ուրանի հագեցման ստորգետնյա համակարգի հզորությունը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, հղում կատարելով ՄԱԳԱՏԷ-ի իր աղբյուրին, նման տվյալներ են պարունակվում կազմակերպության կիսամյակային զեկույցում:
Համաձայն այդ տվյալների` ստորգետնյա հարստացնող գործարանը երկու նոր կասկադ է ստացել: Բացի այդ՝ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները կասկածում են, որ նմանատիպ աշխատանքներն ընթացել են նաև համակարգի այլ բաժիններում:
Իրանի կառավարությունը հայտարարում է, որ այդ բոլոր սարքավորումները պահանջվում են ուրանի հարստացման համար, որը պիտանի կլինի վառելիքի և քաղաքացիական միջուկային ռեակտորների համար: