ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Նորլանդը Թբիլիսի կժամանի սեպտեմբերի առաջին շաբաթում: Այս մասին հաղորդել է Վրաստան-Online-ը:
Ռիչարդ Նորլանդը փոխարինել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին:
2012թ. մարտի 29-ին ամերիկյան Սենատը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին հաստատել էր Ռիչարդ Նորլանդին:
Ռիչարդ Նորլանդն ունի դիվանագիտական աշխատանքի 32 տարվա ստաժ: Նորլանդը եղել է Ուզբեկստանում ԱՄՆ դեսպան և Աֆղանստանում դեսպանատան Առաքելության ղեկավարի տեղակալ: 2007-2010թթ. նա եղել է Քաբուլի դեսպանատան տեղակալը:
Նա նաև ծառայել է Վրաստանում որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ:
Ներկա պահին նա վաշինգտոնյան Ազգային ռազմական քոլեջում զբաղեցնում է միջազգային հարաբերությունների հարցերով ղեկավարի խորհրդականի և տեղակալի պաշտոնը:









































