Ինչպիսին էլ լինի Սիրիայում պայքարի ելքը, քաղաքացիական պատերազմը վտանգ է ներկայացնում ամբողջ Մերձավոր Արևելքի համար, գրում է բրիտանական The Guardian-ը:
Վերջին 18 ամիսների իրադարձությունները Սիրիայում խաթարեցին տոտալիտար ռեժիմներից մեկի հիմնական դոգմաներից մեկը, այն, որ բացարձակ իշխանությունը անվիճելի է, նկատում է հոդվածագիր Մարտին Չուլովը: «Ես միշտ ասել եմ, որ նրանք անհաջողության կմատնվեն, երբ մենք դադարենք վախենալ նրանցից: Անկեղծ ասած` մարդիկ, հնարավոր է, չհասնեին դրան, եթե ռեժիմը չշարունակեր բռնություն սերմանել ամեն ամիս: Դա բորբոքեց կրակը»,- հեղինակին ասել է նախկին էլեկտրիկ Մուստաֆա Աբու Խալիլը հունիսին:
Լրագրողն ընդգծում է, որ սիրիական հասարակությունը 1973թ. «գլորվում էր» հետ: Փողոցներում ավելի շատ էշեր կային, քան ավտոմեքենաներ: Հոդվածագիրը գրում է, որ կողմերից յուրաքանչյուրը չի կարող հասնել վճռական հաջողության ոչ մի քաղաքում (Հալեպ, Դամասկոս):
Ակնհայտ է դառնում, որ մեծանում է ռիսկը նաև Սիրիայի հարևանների համար, քանի որ քաղաքացիական պատերազմի շարունակումը նորացնում է տարածաշրջանի խնդիրները, որոնք երկար ժամանակ չեն լուծվել, ընդգծում է հոդվածագիրը:
Հարևան ԼԻբանանում լարվածությունն ակնհայտ է: «Վախենամ, որ եթե ամեն ինչ այսպես մնա, դա կհանգեցնի Սիրիայի բաժանմանը, իսկ թե դա ինչ կնշանակի Մերձավոր Արևելքի համար, մի՛ հարցրեք»,- հայտարարել է Լիբանանի դրուզերի ղեկավար Վալիդ Ջումբուլատը:
Իրաքում նույնպես մտավախություններ կան, որ Սիրիայում քաոսը չի հաջողվի զսպել: Իրանը` արաբական աշխարհում Սիրիայի դաշնակիցը, ցուցաբերում է իր ուժը Սիրիայում իրավիճակի վատացման պայմաններում:
Դամասկոսի անկումը Թեհրանին ու «Հզբոլլահին» ուժեղ վնաս կհասցնի: Սիրիական կողմին աջակցում է նաև Ռուսաստանը, որի կապերը տեղի ռեժիմի հետ հաստատվել են դեռ խորհրդային տարիներին:
«Սիրիայում պատերազմը պայքար է տարածաշրջանի ճակատագրի համար: Դա նաև գաղափարների ու կարգերի, խմբերի ու հասարակությունների բախում է»,- ընդգծում է հոդվածգիրը:
Հեղինակը եզրակացնում է, որ ռեժիմի վերջը չի հանգեցնի ճգնաժամի հաղթահարմանը: Կառաջանա վաակում, որն անհրաժեշտ կլինի լցնել»,- եզրակացնում է հեղինակը:








































