Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խավի Մարտինեսի տրանսֆերային գործարքը դարձել է ամենաթանկարժեքը Բունդեսլիգայի պատմության մեջ: Բիլբաոյի «Ատլետիկ»-ի ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 40 մլն եվրոյի դիմաց: Ամենաթանկարժեք տրանսֆերային գործարքների հնգյակն ունի հետևյալ տեսքը.
1. Խավի Մարտինես (2012, «Ատլետիկ»-ից` «Բավարիա»)-40 մլն եվրո
2. Մարիո Գոմես (2009, «Շտուտգարթ»-ից` «Բավարիա»)-30 մլն եվրո
3. Ֆրանկ Ռիբերի (2007, «Մարսել»-ից` «Բավարիա»)-25 մլն եվրո
4. Մարսիո Ամորոզո (2001, «Պարմա»-ից` «Բորուսիա»)-25 մլն եվրո
5. Արիեն Ռոբեն (2010, «Ռեալ»-ից` «Բավարիա»)-21 մլն եվրո










































