Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան խոսեց իր՝ ԱՄՆ Բաց առաջնության շրջանակներում Մելորի Բուրդետի հետ կայանալիք խաղի մասին:
«Ակնհայտ է, որ տեղացի երկրպագուները կաջակցեն Մելորիին. սա նորմալ է: Ես արդեն 7 տարի է՝ ապրում եմ այստեղ, ու սա համարում եմ իմ տունը: Մյուս կողմից` ես հասկանում եմ, որ նրանք կերկրպագեն Մելորիին թեկուզ այն բանի համար, որ նա հավակնորդ չէ»,- ամերիկյան մամուլը փոխանցում է Շարապովայի խոսքերը:
Հավելենք, որ Մարիան ԱՄՆ Բաց առաջնության երկրորդ փուլում 6:0, 6:1 հաշվով հաղթեց Լուրդես Դոմինգես-Լինոյին:








































