Apple կորպորացիան սկսել է ԱՄՆ-ում հետ գնել iPhone 4S սմարթֆոնները՝ հին տեխնիկայի վերամշակման ծրագրի շրջանակում: Փոխարենը օգտատերերը կարող են կրեդիտ ստանալ՝ Apple-ի ֆիրմային խանութներում գնումներ կատարելու համար:
Apple Reuse and Recycling ծրագրի կայքում տեղադրված են տարբեր կաղապարներ, որոնց միջոցով օգտատերերը կարող են պարզել իրենց սարքի մոտավոր գինը: 64 գբ ներքին հիշողությամբ iPhone 4S-ի համար ընկերությունը կվճարի 345 դոլար, իսկ եթե սարքը վնասվածքներ ունենա, ապա գինը կիջնի: 64 գբ ներքին հիշողությամբ նոր iPhone 4S-ը հնարավոր է խանութից գնել 849 դոլարով:
iPhone 4S -ի վաճառքը սկսվել է 2011-ի հոկտեմբերին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Apple-ն իր նոր սմարթֆոնը կգովազդի 2011-ի հոկտեմբերին: Այն վաճառքւմ կլինի երկու շաբաթ անց:







































