Հոլիվուդում ֆիլմ կնկարահանվի` նվիրված ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի բանակցություններին: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Ֆիլմում Ռեյգանին կմարմնավորի 67-ամյա Մայքլ Դուգլասը: Դեռևս հայտնի չէ, թե ով հանդես կգա խորհրդային նախագահի դերում:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Ռիդլի Սքոթը:
Ռեյգանի և Գորբաչովի հանդիպումը տեղի է ունեցել 1986 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Բազմաթիվ պատմաբաններ համարում են, որ հենց այդ բանակցություններն են դարձել «սառը պատերազմի» դարաշրջանի ավարտի սկիզբը:







































