Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Անխել Մարիա Վիլյարի գլխավորությամբ, որոշում է կայացրել Իսպանիայի Սուպերգավաթի հաջորդ հանդիպումն անցկացնել Չինաստանում:
Նման որոշումն ընդհանրապես դուր չի եկել ոչ «Ռեալ»-ին, ոչ էլ «Բարսելոնա»-ին, քանի որ թիմերը, այս խաղերն անցկացնելով իրենց սեփական մարզադաշտում, մեծ շահույթ են ստանում: Նրանք կարող են բոյկոտել խաղի անցկացումը, եթե, իհարկե, լինեն այդ հանդիպման մասնակիցները:
Բոյկոտը կարող է արտահայտվել պահեստային ֆուտբոլիստներին խաղադաշտ մտցնելու տեսքով:







































