Եվրանեստում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Եվրանեստի աշխատանքային հանդիպումներին մենակ էր գնացել:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ է մենակ գնացել Եվրանեստ, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս անգամ հրավիրել էին միայն պատվիրակությունների ղեկավարներին, քանի որ հիմնադիր նիստը դեռ չի կայացել, դեռևս բանակցություններ են ընթանում»:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Եվրանեստի հիմնադիր նիստին ներկա կլինեն պատվիրակության բոլոր տասը անդամները, ինչպես նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քանզի առաջին նիստի բացումը կատարելու են Եվրոպառլամենտի նախագահը և ազգային հինգ խորհրդարանների նախագահները, որոնց թվում է նաև ՀՀ ԱԺ նախագահը:









































