Thursday, 25 06 2026
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը

Հրապարակում պայթած փուչիկների գործով բազմաթիվ տուժածներից միայն 79-ն էին ներկայացել դատարան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր մեկնարկեց և միաժամանակ հետաձգվեց Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով միջոցառման 200-ից ավելի մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարությունը: Դատական նիստը հետաձգվեց գործով մեղադրյալ Սերոբ Բոզոյանի բացակայության պատճառով, որը ըստ դատարանի` թեև պատշաճ կերպով ծանուցվել է, բայց ծանուցագիրը վերադարձել է` նշումով, որ ամբաստանյալը նշված հասցեում չի բնակվում:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էր ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձ:

Այսօր դատարան էին ներկայացել տուժածներից միայն 79-ը, ինչպես նաև 3 վկա:

Այս գործով մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությամբ դատարանն այսօր 2 շաբաթով հետաձգեց դատավարությունը` հաջորդ նիստին ամբաստանյալի և մնացյալ տուժողների ներկայությունն ապահովելու նպատակով: Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին:

Նշենք, որ գործի նախաքննության ընթացքում մի շարք փորձաքննությունների՝ դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և քննչական փորձարարության արդյունքների համադրությունը, գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ, հիմք էին տվել հանգելու այն եզրակացության, որ մեթան գազով լիցքավորված փուչիկները պայթել են փուչիկների տեղակայման հատվածում առաջացած պայթյունավտանգ խառնուրդի և պայթյունի գործոնների` բարձր ջերմաստիճանի և բաց կրակի ներգործությունից: Քրեական գործն էլ հարուցվել էր Քր. օր.-ի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը»:

Գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Երևան քաղաքի բնակիչ Սերոբ Բոզոյանը, որը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում 2012 թ. մայիսի 4-ին կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից 2012 թ. մայիսի 3-ին ստացել է երկինք բաց թողնելու համար նախատեսված 7000 հատ փուչիկ լիցքավորելու պատվեր:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: Վերջինս, ըստ նախաքննության, սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական (մեթան) գազով` նախապես իմանալով, որ այրվող գազ հանդիսացող, որպես այլընտրանքային վառելիք տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների համար կիրառվող սեղմված բնական (մեթան) գազը օդի հետ շփվելիս վերածվում է պայթյունավտանգ խառնուրդի, որն էլ բաց կրակի դեպքում առաջացնում է պայթյուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում