Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն խոսել է «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» դիմակայության մասին, որում «Արքայական ակումբ»-ը, խփելով երկու գնդակ ու բաց թողնելով միայն մեկը, նվաճեց Սուպերգավաթը:
«Կարծում եմ՝ մենք շատ լավ երկրորդ խաղակես անցկացրինք: Չնայած երկու գոլ բաց թողնելուն՝ մենք դուրս եկանք խաղադաշտ ու լավ հանդիպում անցկացրինք: Դուրս եկանք դաշտից՝ գլուխներս բարձր պահած: Հպարտ եմ թիմիս ցուցադրած խաղով: «Ռեալ»-ն ընդամենը 20 րոպե էր լավագույնը, բայց դա բավական եղավ՝ Իսպանիայի Սուպերգավաթը նվաճելու համար, որի համար շնորհավորում եմ մադրիդցիներին»,- ասել է Պիկեն:







































