Վրաստանի ՆԳՆ-ն ու պաշտպանության նախարարությունը շարունակում են Ռուսաստանից Վրաստան ներթափանցած զինված խմբավորման վնասազերծման օպերացիան: Ինչպես տեղեկացնում է apsny գործակալությունը, այսօր գիշեր հավելյալ մտցվել են սակրավորների ստորաբաժանումներ, որոնք, ոչ պաշտոնական տեղեկության համաձայն, կզբաղվեն Ռուսաստանի հետ սահմանի այն հատվածների ականապատմամբ, որտեղից հնարավոր է Վրաստան ներթափանցել:
Վրաստանի ՆԳՆ-ն Լոպոտի կիրճում օգոստոսի 29-ի գիշերվանից իրականացնում է օպերացիա՝ պատանդերի ազատ արձակման ու դիվերսանտների, որոնք նախօրեին նկատվել էին Դաղստանի հետ սահմանից ոչ հեռու, ոչնչացման համար:









































